-
23.01.2013|
12:30
Հունվարի 23-ին՝ ժամը 08.00-10.30-ն ընկած ժամանակահատվածում, Սելիմի լեռնանցքի 8-րդ կմ-ում(Մարտունու կողմից) չորս "Կամազ", երկու "Վիլիս" եւ երկու "Նիվա" մակնիշի ավտոմեքենաներ խցանվել են: Ճանապարհը սպասարկող "Շանթ Սեյրան" ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել խցանված հատվածից:
-
23.01.2013|
11:17
Հունվարի 23-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
-
23.01.2013|
11:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ ներկայում Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի, քանի որ երկրում գործող իսլամիստները չեն ցանկանում բանակցություններ սկսել կառավարության հետ։
-
23.01.2013|
11:08
Ավելի քան երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Հյուսթոնի (Տեխաս նահանգ) քոլեջներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուսանողների միջև ծագած վեճի արդյունքում։
-
23.01.2013|
11:06
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել կառավարող լայն կոալիցիա։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում, համաձայն նախնական տվյալների, Նեթանյահուի գլխավորած աջ ուժերի ալյանսը փոքր առավելությամբ հաղթանակ է տարել։
-
22.01.2013|
22:41
Վեյկ-ան-Զեեի մրցաշարի իններորդ տուրում Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Էրվին Լ’Ամիի հետ: Առաջատար եռյակից ու նրան մերձ հետապնդողներից հաղթանակ տարավ միայն Մագնուս Կառլսենը, ում մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Հու Յիֆանն էր:
-
22.01.2013|
20:25
Այսօր կայացավ Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ու Դոնեցկի «Շախտյորի» հանդիպումը:
-
22.01.2013|
17:15
Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շարունակվող ավանդական խոշոր մրցաշարում իրեն վատ չի դրսևորում Լևոն Արոնյանը, ով, ի հակակշիռ առաջին չորս տուրում ձեռք բերած մեկուկես միավորի, երկրորդ չորսում վաստակել է երեքուկես միավոր:
-
22.01.2013|
16:57
Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 92-ամյակն է:
-
22.01.2013|
16:54
Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել առյուծի անկում: Պատճառը եղել է ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան: